10.01.2022. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Առողջություն
11:46 10/01/2022
Հայաստան

10.01.2022. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում հունվարի 9-ին կատարվել է 3433 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 99 հիվանդ, գրանցվել է մահվան 3 դեպք: 

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 981  դեպք, որոնցից 332 985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3480 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8004 մահվան դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1512 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9516 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  2 608 149 թեստավորում:

 

Placeholder
10.01.2022. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի