Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյան-Սերգեյ Շոյգու հեռախոսազրույց
Քաղաքական
18:00 10/01/2022
Հայաստան

Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյան-Սերգեյ Շոյգու հեռախոսազրույց

Հունվարի 10-ին Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
 

Placeholder
Տեղի է ունեցել Սուրեն Պապիկյան-Սերգեյ Շոյգու հեռախոսազրույց