Ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան յոթ ժամ
Քաղաքական
19:34 10/01/2022
Աշխարհ

Ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան յոթ ժամ

Ժնևում արդեն յոթ ժամ շարունակվում են անվտանգության երաշխիքների շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները,- հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Քննարկումները սկսվել են առավոտյան ժամը մոտ 9-ին (Երևանի ժամանակով 12-ին) և անցկացվում են փակ դռների հետևում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունում:

Հանդիպումը  կարճ ընդհատվեց միայն ճաշի համար։ Այս ամբողջ ընթացքում 50-ից ավելի օտարերկրյա և ռուս թղթակիցներ ԱՄՆ մշտական ներկայացուցչության առջև սպասում էին բանակցությունների ավարտին։

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (ԱԳԴ) ներկայացուցիչները մի քանի անգամ տաք սուրճ և թեյ են առաջարկել սառող լրագրողներին։ Սակայն ինչ-որ պահի ամերիկյան առաքելության դիմաց մնացել են միայն ամենահամառ լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Ռուսաստանից։
 

Placeholder
Ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան յոթ ժամ