Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գիտության կոմիտե. Կազմակերպվելու են կենսաբանական ու ֆիզիկական կոլոքվիումներ
Գիտության կոմիտեն գիտաշխատողներին, ասպիրանտներին, ուսանողներին ու պարզապես գիտությամբ հետաքրքրված քաղաքացիներին տեղեկացնում է, որ կոմիտեի աջակցությամբ կազմակերպվող ֆիզիկական կոլոքվիումի ձևաչափով նախատեսվում է կազմակերպել նաև կենսաբանության և քիմիայի ոլորտներին նվիրված հանդիպումներ:
Նպատակն է տարբեր գիտական կենտրոններում աշխատող մասնագետների միջև համագործակցության խթանումը, առկա խնդիրների քննարկումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ նրանց հանդիպումներին մասնակից դարձնելու միջոցով:
Կոմիտեից հայտնում են որ կենսաբանական կոլոքվիումի առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 13:30-ին, ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը հանդես կգա «Թունաբանություն. զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով:
Ֆիզիկական կոլոքվիումի առաջիկա՝ երրորդ հանդիպումը կկայանա ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ հունվարի 19-ին, ժամը 15:00-ին: «Ածխածնային և մետաղ-ածխածնային նանոկառուցվածքների սինթեզը և կիրառության ոլորտները» թեման կներկայացնի Արամ Մանուկյանը:
«Կազմակերպվող հանդիպումների մասին կարելի է տեղեկանալ հղումով, իսկ հարցերի դեպքում՝ գրել հանդիպումները համակարգող Միքայել Խանբեկյանին ([email protected])»,-նշում են կոմիտեից։