10 տարի մարտի 1 էին ասում, բայց ոչ մեկն այսօր չի ասում նոյեմբերի 9-ը. Հայկազուն Ալվրացյան
Քաղաքական
16:21 11/01/2022
Հայաստան

10 տարի մարտի 1 էին ասում, բայց ոչ մեկն այսօր չի ասում նոյեմբերի 9-ը. Հայկազուն Ալվրացյան

Այսօր մամուլի ասուլիսում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրացյանը կոչով դիմել է հայ մտավորականներին և ժողովրդին.

«10 տարի մարտի 1 էին ասում, բայց ոչ մեկն այսօր չի ասում նոյեմբերի 9-ը, մոռացան 10 հոգու դիմաց 10 հազար զոհերը: Ինչպե՞ս կարելի է քո արժեքների վրա թքողին, քո թշնամու դաշնակցին ընտրել:

Փաստաթղթեր կան, նորերն աստիճանաբար ի հայտ են գալիս, որոնց մասին դեռ շատ կխոսվի, քանի որ դրանցով սրանց դատավարության ժամանա ամեն ինչ ջրի երես է հանվելու: Այսօր արդեն փաստաթղթեր կան, որոնք վկայում, փաստում են, որ հայրենիքը, բանակը ոչնչացնելու և Արցախը թուրքերին հանձնելու ծրագրով են սրանք եկել:

Դիմում եմ սրանց սատարող մշակութային և այլ գործիչներին՝ եթե այսքանից հետո, այ ողորմելիներ, սրանց պաշտպանում, սատարում և աջակցության խոսք եք ասում, դուք շատ ավելի վատ ու նողկալի, ավելի ստոր եք, քան սրանք: Նանք մեր ազգի թշնամիներն են, բայց դուք նրանց սպասարկու, ձեզ հայ համարող՝ գիտության, մշակույթի, արվեստի կամ այլ ոլորտի գործիչներ եք, որ սրանց ջրաղացին եք ջուր լցնում:

Դուք բարոյական իրավունք չունեք երևալու և խոսք ասելու ժողովրդի և հասարակության մեջ, քանի որ եթե այսօր ժողովուրդը դեռ գլխի չի ընկել թե ինչ է կատարվում և երկրում իշխում են չար ուժերը՝ հատուկ ծառայությունների, ոստիկանության, բռնապետական համակարգի օգնությամբ,  ապա վաղը դուք պատասխան եք տալու, նաև ձեր խղճի առաջ, դուք էլ ունեք դրանից»:

Placeholder