11.01.2022. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
Առողջություն
11:31 11/01/2022
Հայաստան

11.01.2022. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հունվարի 10-ին կատարվել է 5906 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 132  հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346224 դեպք, որոնցից 333117 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3589 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8006 մահվան դեպք է արձանագրվել:  Մահվան ևս 1512 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9518 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2614055 թեստավորում:
 

Placeholder
11.01.2022. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի