Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
Քաղաքական
21:07 10/01/2022
Հայաստան

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

 Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Հունվարի  10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած  «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։

Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։ 
Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ»,- նշված է հաղորդագրությունում։

Placeholder
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային