Համաշխարհային ռեկորդ. ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք
Աշխարհում
11:11 11/01/2022
Աշխարհ

Համաշխարհային ռեկորդ. ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին։

Վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հոսպիտալացվածների թիվը կազմել է 135,5 հազար, ինչը գերազանցում է նախորդ տարվա հունվարի ռեկորդը՝ 132 051 մարդ։

«Մահացությունը օրական միջինը կազմում է 1700 մարդ՝ վերջին օրերի մոտ 1400-ի համեմատ», - ասվում է հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ երկրի ոչ բոլոր նահանգներին է հաջողվել հրապարակել վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի մասին տվյալներ, և վերջնական ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնիսկ ավելի բարձր։

Նշվում է նաև, որ ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 1.03 մլն դեպք գրանցվել է 2022թ-ի հունվարի 3-ին։

Placeholder
Համաշխարհային ռեկորդ. ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք