Ավանեսյանն ու Քերոբյանը միասին են պատվաստվել
Առողջություն
12:08 11/01/2022
Հայաստան

Ավանեսյանն ու Քերոբյանը միասին են պատվաստվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով:

Հայտնում են առողջապահության նախարարությունից։ ԱՆ ֆեյսբուքյան էջում նաև պատվաստման ընթացքից լուսանկարներն են հրապարակել։





ԱՆ-ից հիշեցնում են, որ 18 տարեկան և բարձր տարիքի, հատկապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ բուստերը դեղաչափ` COVID-19 հիվանդությունից և շրջանառվող նոր շտամներից առավել պաշտպանված լինելու համար:

 

Placeholder
Ավանեսյանն ու Քերոբյանը միասին են պատվաստվել