Գիտության կոմիտե. Կազմակերպվելու են կենսաբանական ու ֆիզիկական կոլոքվիումներ
Կրթություն, գիտություն
15:18 11/01/2022
Հայաստան

Գիտության կոմիտե. Կազմակերպվելու են կենսաբանական ու ֆիզիկական կոլոքվիումներ

Գիտության կոմիտեն գիտաշխատողներին, ասպիրանտներին, ուսանողներին ու  պարզապես գիտությամբ հետաքրքրված քաղաքացիներին տեղեկացնում է, որ կոմիտեի աջակցությամբ կազմակերպվող ֆիզիկական կոլոքվիումի ձևաչափով նախատեսվում է կազմակերպել նաև կենսաբանության և քիմիայի ոլորտներին նվիրված հանդիպումներ: 

Նպատակն է տարբեր գիտական կենտրոններում աշխատող մասնագետների միջև համագործակցության խթանումը, առկա խնդիրների քննարկումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ նրանց հանդիպումներին մասնակից դարձնելու միջոցով:

Կոմիտեից հայտնում են որ կենսաբանական կոլոքվիումի առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 13:30-ին, ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը հանդես կգա «Թունաբանություն. զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով:

Ֆիզիկական կոլոքվիումի առաջիկա՝ երրորդ հանդիպումը կկայանա ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ հունվարի 19-ին, ժամը 15:00-ին: «Ածխածնային և մետաղ-ածխածնային նանոկառուցվածքների սինթեզը և կիրառության ոլորտները» թեման կներկայացնի Արամ Մանուկյանը:

«Կազմակերպվող հանդիպումների մասին կարելի է տեղեկանալ  հղումով, իսկ հարցերի դեպքում՝ գրել հանդիպումները համակարգող Միքայել Խանբեկյանին ([email protected])»,-նշում են կոմիտեից։

Placeholder
Գիտության կոմիտե. Կազմակերպվելու են կենսաբանական ու ֆիզիկական կոլոքվիումներ