Եկատերինբուրգում ավելի քան 90 դպրոցից երեխաների են տարհանել
Կրթություն, գիտություն
10:31 12/01/2022
Աշխարհ

Եկատերինբուրգում ավելի քան 90 դպրոցից երեխաների են տարհանել

Եկատերինբուրգում ավելի քան 90 դպրոց է տարհանվել ականապատման մասին հաղորդագրություն ստանալու պատճառով: Այդ մասին չորեքշաբթի հայտնել են քաղաքապետարանի կրթության վարչությունից։

«Այսօր առավոտյան Եկատերինբուրգի դպրոցներից զանգվածային տարհանում է տեղի ունեցել ականապատման մասին հաղորդագրություն ստանալու պատճառով: Ժամը 09:00-ին հայտնի է դարձել 93 շենքից երեխաների և աշխատակիցների տարհանման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրթության վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ ականապատման մասին հաղորդագրություն ստացած դպրոցների մեծ մասում երեխաներն արդեն տուն են ուղարկվել։ Եկատերինբուրգում կա ավելի քան 160 դպրոցական շենք։

Placeholder