Միջազգային մրցույթների դափնեկիր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հանդես կգա Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգին
Մշակույթ
10:05 12/01/2022
Հայաստան

Միջազգային մրցույթների դափնեկիր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը հանդես կգա Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգին

Հունվարի 19-ին քանոնահարուհի, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը որպես մենակատար հանդես կգա Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի ընթացքում, որը նվիրված է Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։

Հայաստանի ներկայացուցիչ երիտասարդ քանոնահարուհի, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը 2020 թ. հաղթել է համաշխարհային «World Folk Vision Global Cultural Initiative» մրցույթում, որին մասնակցել է ավելի քան 115 երկրի 3950 մասնակից:

Մարիաննա Գևորգյանը հաղթել է «Աշխարհի ազգերի երաժշտություն» անվանակարգում՝ կատարելով հայկական ազգային մեղեդիներ:

Նա այժմ հանդես է գալիս որպես մենակատար՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Տաղարան» համույթում:
 

 

Placeholder