12.01.2022. Կորոնավիրուսի 289 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Առողջություն
11:34 12/01/2022
Հայաստան

12.01.2022. Կորոնավիրուսի 289 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում հունվարի 11-ին կատարվել է 6134  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 83 հիվանդ, գրանցվել է մահվան 6 դեպք: Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346513 դեպք, որոնցից 333200 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3789 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8010 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1514 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9524 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2620189 թեստավորում:
 

Placeholder
12.01.2022. Կորոնավիրուսի 289 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի