Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ղազխստանին կոչ է արել հրապարակել զոհերի թիվն ու ազատ արձակել ձերբակալվածներին։
«Ղազախստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն լրագրողներին, ակտիվիստներին, տեղեկատվություն տրամադրեն բոլոր կալանավորումների մասին, որոնք կապված են բողոքի ցույցերի հետ, ապահովեն բոլոր ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունը»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտոնկաան տվյալներով ձերբակալվածների թիվը հունվարի 2-ից ի վեր հասել է 10 հազարի։
«Պետք է նաև ազատ արձակվեն այն մարդիկ, որոնք չեն կատարել միջազգայնորեն ճանաչված հանցագործություններ, որոնք խախտել են միայն զանգվածային հավաքների ժամանակ սահմանափակումների վերաբերող Ղազախստանի ազգային օրենսդրությունը»,-ասված է Amnesty International-ի հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունը կոչ է անում Ղազախստանի իշխանություններին իրականացնել արդյունավետ ու օբյեկտիվ քննություն մարու իրավունքների խխատումների բոլոր դեպքերի վերաբերյալ։