Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Արցախում ու Ղազախստանում առկա իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի միջև այսօր՝ հունվարի 12-ին կայացել է հեռախոսազրույց։
Կրեմլի պաշտոնական էջի փոխանցմամբ, քննարկվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը, նշվել է, որ խաղաղապահ ուժերի գործողությունների արդյունավետ համակարգումը նպաստել է այդ երկրում իրավիճակի կարգավորմանը։
Քննարկվել են նաև ԼՂ-ի շուրջ ընթացիկ իրադրությունը, 2020 թ. նոյեմբերի 9-ին ու 2021 թ. նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Ուշագրավ է, որ Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության մեջ որևէ անդրադարձ չկա հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությանը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Հայկական կողմը հեռախոսազրույցի ու դրա բովանդակության մասին դեռ հաղորդագրություն չի տարածել։
.png)
Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունը հաջողությամբ ավարտել են։ Հունվարի 13-ից կմեկնարկի ՀԱՊԿ ուժերի դուրս բերումը Ղազախստանից, որը կտևի տասն օր։