ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին կոչ է անում լքել Ղազախստանը
Քաղաքական
10:23 12/01/2022
Աշխարհ

ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին կոչ է անում լքել Ղազախստանը

Միացյալ Նահանգները ողջունում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստանում իրականացրած առաքելության մասին հայտարարությունը և կոչ է անում զորախմբին արագ լքել հանրապետությունը, ինչպես պահանջել են այդ երկրի իշխանությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք Ալմաթիում իրավիճակը հանդարտեցնելու մասին հաղորդումները: Մենք ողջունում ենք նաև նախագահ Տոկաևի հայտարարությունը, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կատարել են իրենց առաքելությունը»,- ասել է նա և հավելել.

«Մինչև այս գործընթացի ավարտը, մինչ խաղաղապահ ուժերի դուրսբերումը, մենք շարունակում ենք կոչ անել բոլոր խաղաղապահներին հարգել մարդու միջազգային իրավունքները և կատարել իրենց պարտավորությունը՝ անհապաղ լքել երկիրը, ինչպես պահանջել է Ղազախստանը»:

Տոկաևը երեքշաբթի ասել էր, որ ՀԱՊԿ զորամիավորման դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից։

Placeholder
ԱՄՆ-ը ՀԱՊԿ ուժերին կոչ է անում լքել Ղազախստանը