Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի իշխանությունները կարգադրել են կասեցնել Ղազախստանից կենդանի կենդանիների և մսի ներկրումը։ Որոշումը պայմանավորված է այդ երկրում դաբաղի տարածմամբ։
Այդ մասին հայտարարել է Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր):
Որոշումը տարածվում է նաև կրկեսային կենդանիների վրա։ Բացի այդ, Ռոսսելխոզնադզորի որոշմամբ արգելվել է այդ երկրից ներկրել նաև կաթ-կաթնամթերք, որոնք ջերմային մշակման ենթարկված չեն։
Ղազախստանից Ռուսաստան չեն ներկրվի նաև կենդանական և բուսական ծագման կերեր և կերային հավելումներ, բուրդ, կաշի, ինչպես նաև օգտագործված սարքավորումներ, որոնք նախատեսված են կենդանիներին մորթելու համար։