Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն ընդգրկվել է 10 լավագույն մարզիկների ցանկում
Սպորտ
20:06 13/01/2022
Հայաստան

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն ընդգրկվել է 10 լավագույն մարզիկների ցանկում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը ընդգրկվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 10 լավագույն մարզիկների ցանկում և պարգևատրվել։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորում է  Արթուր Բազեյանին և հաջողություններ մաղթում նաև մրցաշրջան 2022-ում»,- հայտնում են ֆեդերացիայից։

Placeholder