13.01.2022. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
Առողջություն
12:10 13/01/2022
Հայաստան

13.01.2022. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հունվարի 12-ին կատարվել է 5763 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 111 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346811 դեպք, որոնցից 333311 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8014 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1514 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9528 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2625952 թեստավորում:
 

Placeholder
13.01.2022. Կորոնավիրուսի 298 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի