Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ: Ասուլիսում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը:
«Առաջին անգամ է, որ արձանագրում ենք վարակի վերարտադրողական բավականին բարձր ցուցանիշ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի մասին, արդեն 2,3 է կազմում»,- նշեց նա:
Ռ.Աբովյանի խոսքով, հիվանդացության բարձրացում է նկատվում մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում:
«Իրավիճակը գնում է դեպի, այսպես ասած, լարված լինելու: Եթե մի քանի օր առաջ Հայաստանը Եվրամիության չափանիշներով գտնվում էր կանաչ գոտում, ապա 2-3 օրվա ընթացքում կտրուկ մտանք նարնջագույն գոտի»,- ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը: