Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ
Տնտեսություն
12:02 13/01/2022
Հայաստան

Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Այս մասին տեղեկացնում է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ»  միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Փետրվար - Մարտ ամիսներին թռիչքները  կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.

● Երևան (EVN) 18:00 - Ստամբուլ (IST) 19:50
● Ստամբուլ (IST) 20:40 - Երևան (EVN) 23:50

Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Placeholder
Սուքիասյանի խոսնակ. Փետրվարի 2-ից կիրականացվեն Երևան-Ստամբուլ չվերթներ