Վանում 5 տարի անընդմեջ երկարացվում է հանրային միջոցառումների արգելքը
Տարածաշրջան
14:15 13/01/2022
Տարածաշրջան

Վանում 5 տարի անընդմեջ երկարացվում է հանրային միջոցառումների արգելքը

Վանում 5 տարի անընդմեջ երկարաձգվող բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների իրականացման արգելքը հերթական անգամ 15 օրով երկարացվել է։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»: 

Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2021թ. հունվարի 14-ից մինչև հունվարի 28-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարությունում։

2016թ. սկսած նահանգապետարանի հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում է անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ։ Սակայն երբեմն որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումները:

Placeholder
Վանում 5 տարի անընդմեջ երկարացվում է հանրային միջոցառումների արգելքը