Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների մասնակցի մասունք
Տարածաշրջան
10:20 13/01/2022
ԼՂՀ

Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների մասնակցի մասունք

Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի Հանրապետության  արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:
 

Placeholder
Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների մասնակցի մասունք