Ամիրան Բադիշյան. Երևանի կենտրոնում արժեքավոր կառույցը վերածվի վթարային ու անպիտան  հերթականի
Մշակույթ
14:04 14/01/2022
Հայաստան

Ամիրան Բադիշյան. Երևանի կենտրոնում արժեքավոր կառույցը վերածվի վթարային ու անպիտան հերթականի

Ճարտարապետ Ամիրան Բադիշյանը ահազանգում ու մտահոգություն է հայտնում Երևանի կենտրոնում պահպանված հին շենքերից մեկի ճակատագրի վերաբերյալ.

«Անկախության 30 տարիներին ՀՀ իշխանությունները մեծագույն ջանադրությամբ «աշխատեցին» պատմաճարտարապետական արժեքների Չպահպանության, անուշադրության մատնելու, քանդելու, ձևախեղելու և խեղդելու /կցակառուցումներով/ քաղաքական ուղղությամբ: Շատ բաներ կորցրինք և շարունակում ենք կորցնել: Փորձում եմ այս ահազանգով կանխել հերթական կորուստը կամ արագացնել տեր կանգնելու գործընթացը /եթե կա, որը խիստ կասկածելի է/...

Երևանի կենտրոնում դեռևս պահպանվել է այսպիսի շանք /Պուշկինի Փ. ծննդատան մասնաշենք/, որը ճարտարապետության, քանդակագործության, փայտարվեստի, մետաղական գեղարվեստական դետալների և վերջապես շինարվեստի լավագույն օրինակներից է: Սակայն վերլուծելով այսօրվա վիճակը, տպավորությունը մեկն է՝ ստեղծված է բարձիթողի վիճակ, մատնված է անտերության, ստեղծված են նպաստավոր պայմաններ, որպեսզի գերազանց պահպանված այս արժեքավոր կառույց վերածվի վթարային ու անպիտան  հերթականի, որին կհաջորդի ընդունված և բազմիցս կիրառված մեթոդը՝ քանդել տեղը բազմահարկ կառուցելու նպատակով, այն շպրտելով դեպի թյուրիմացություն «Հին Երևան» նախագիծ /սա հավանական տարբերակներից մեկն է, եթե առկա է այլ տարբերակ, ապա իրակավիճակը ոչ մի ձևով չի հուշում այդ մասին, հոգատարության ու տիրոջ վերաբերմունքի վկայություններից պահպանված է միայն ԽՍՀՄ տարիներին պատին կպցրած պետության կողմից պահպանության վերաբերյալ տառապած ցուցանակը/:

Կուզենամ, որ համացանցը արձագանքի այս մտահոգությանը քաղաքակիրթ ձևով, որը հույս ունեմ վերաբերմունք կարող է փոխել այս կառույցի հանդեպ:

ՀԳ. այս անգամ փորձենք արագացնել հուշարձանի վերականգնման գործընթացը և ոչ թե պայքարենք կամ աղմկենք կորստից հետո... Շնորհակալ եմ»: 

Placeholder