Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 մլն բնակիչ ներգրավվել է ձմեռային մարզաձևերում
Աշխարհում
14:17 14/01/2022
Աշխարհ

Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 մլն բնակիչ ներգրավվել է ձմեռային մարզաձևերում

Չինաստանի կառավարությունը հասել է իր նպատակին: Այն է՝  Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ երկրի առնվազն 300 միլիոն բնակչի ներգրավել ձմեռային մարզաձևերում։ Այդ ծրագիրը 2022թ. ձմեռային մարզահանդեսը հյուրընկալելու հետ մեկտեղ, ղեկավարության համար մարզական առաջնահերթ խնդիրն է եղել, գրում է ՀԱՕԿ-ը։

Վերջին  տարիներին Չինաստանը օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն օգտագործել է որպես ձմեռային մարզաձևերի արագ զարգացման հնարավորություն:

ՉԺՀ-ի  սպորտի գլխավոր վարչության տվյալների համաձայն, Չինաստանում ձմեռային մարզաձևերով զբաղվողների թիվը հասել է 346 միլիոնի:

2020թ. ավարտին  հանրապետությունում արդեն գործել է 654 սահադաշտ, 803 փակ և բաց լեռնադահուկային հանգստավայր։

Չինաստանի բնակչությունը 1,41 միլիարդ է։

Պեկինը կդառնա աշխարհի միակ  քաղաքը, որը հյուրընկալում է և՛ ամառային, և՛ ձմեռային օլիմպիական խաղեր։

 

Placeholder