14.01.2022. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
Օրվա թեմա
11:13 14/01/2022
Հայաստան

14.01.2022. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հունվարի 13-ին կատարվել է 4811  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 101 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347084 դեպք, որոնցից 333412 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8015 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1515 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9530 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2630763 թեստավորում:

Placeholder
14.01.2022. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի