Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից
Քաղաքական
09:47 14/01/2022
Հայաստան

Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ զինծառայողները  վերադառնում են հայրենիք։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանից ժամանած անձնակազմը, որն իրականացրել է սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանություն Ղազախսանի Հանրապետությունում, վերջացնելով ՌԴ ՊՆ ռազմական օդանավի բեռնումը Ալմ Աթիի օդանավակայանում՝ վերադառնում են տուն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայ, բելառուս, տաջիկ խաղաղապահների վերադարձի համար ՌԴ-ն տրամադրել է  Ил-76  օդանավեր։

«Ռիա Նովոստի»-ի  փոխանցմամբ, հայ զինծառայողները վերադառնում են երեք օդանավով, տաջիկները՝ մեկ, քանի որ նրանք Ղազախստան ռազմական տեխնիկա չէին բերել։

Placeholder
Հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից