Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների մեկնարկը, որը տրվում է այսօր Մոսկվայում երկու երկրների բանագնացների հանդիպմամբ:
«Ողջունելի է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպման մասին լուրը: Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր խնդիր է, որին ԵՄ-ն ամբոջովին աջակցում է»,- թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր կայանում է Հայաստանի և Հայաստանի բանագնացների առաջին հանդիպումը: Սա երկու երկրների հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջին հանդիպումն է։ Հայաստանը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։