Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ
Մշակույթ
18:42 14/01/2022
Հայաստան

Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ։ Այս մասին հայտնում են թատրոնից։

«Շնորհավորում ենք, սիրելի արտիստ Լիպարիտ Ավետիսյանին։ Մաղթում ենք նորանոր մեծ բեմեր և հաղթանակներ»,- նշված է էջում։

Լ․ Ավետիսյանը ելույթ է ունեցել Պ․ Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարմանը՝  Վոդեմոնի դերերգով, իսկ Իոլանտային բեմում մարմնավորել է Հասմիկ Գրիգորյանը։  

Placeholder
Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ