Բաժանորդները զրկվել են ինտերնետ կապից Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխների վնասման պատճառով
Տնտեսություն
17:09 15/01/2022
Հայաստան

Բաժանորդները զրկվել են ինտերնետ կապից Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխների վնասման պատճառով

Beeline Armeniа ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։

«Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից:

Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- նշում են ընկերությունից։

Placeholder
Բաժանորդները զրկվել են ինտերնետ կապից Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխների վնասման պատճառով