15.01.2022. Կորոնավիրուսի 293  նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Առողջություն
11:30 15/01/2022
Հայաստան

15.01.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի

Հայաստանում հունվարի 14-ին կատարվել է 5635 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 106 հիվանդ, գրանցվել է մահվան 3 դեպք: 

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 15-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347377 դեպք, որոնցից 333518 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4326 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8018 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1515 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9533 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 636 398 թեստավորում։

Placeholder
15.01.2022. Կորոնավիրուսի 293 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի