Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են հայրենիք
Քաղաքական
09:09 15/01/2022
Հայաստան

Հայ խաղաղապահները Ղազախստանից վերադարձել են հայրենիք

Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

ՀՀ ԶՈւ 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան էր գործուղվել հունվարի 7-ին` ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ իրականացնելու համար:

Placeholder