15.01.2022. Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել
Տարածաշրջան
14:45 15/01/2022
ԼՂՀ

15.01.2022. Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, որի արդյունքում  կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 45 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,  22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 821 քաղաքացու հետազոտություն, որից 61-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 

Placeholder
15.01.2022. Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել