Վիկտորյա Նուլանդ. ԱՄՆ-ն 18 սցենար է պատրաստել Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում
Քաղաքական
18:58 15/01/2022
Աշխարհ

Վիկտորյա Նուլանդ. ԱՄՆ-ն 18 սցենար է պատրաստել Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործողությունների 18 տարբեր սցենար է պատրաստել Ուկրաինայում՝ Արևմուտքի ենթադրած «ռուսական ներխուժման» դեպքում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը շաբաթ օրը բրիտանական Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ես չեմ պատրաստվում նախապես խոսել 18 տարբեր սցենարների մասին: Միայն կասեմ, որ մենք և մեր դաշնակիցները պատրաստ են արագ սուր ցավ պատճառել, եթե Ռուսաստանը որևէ ագրեսիվ քայլ կատարի»,-հայտարարել է դիվանագետը:

Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները կարող են տարբերվել միմյանցից։ «Երբեմն մեզ համար ինչ-որ բան ավելի դժվար է, քան Եվրոպայի համար, երբեմն էլ՝ հակառակը»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Ռուսաստանի գործողություններին հնարավոր պատասխանի շուրջ Վաշինգտոնը բանակցություններ է վարում եվրոպացի դաշնակիցների հետ, որը հաշվի կառնի արևմտյան պետությունների բնակիչների շահերը։
 

Placeholder
Վիկտորյա Նուլանդ. ԱՄՆ-ն 18 սցենար է պատրաստել Ուկրաինա «ռուսական ներխուժման» դեպքում