Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին
Հասարակություն
14:03 15/01/2022
ԼՂՀ

Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին

Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ՀՀ ԱԻ նախարարությունն իրազեկում է, որ այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։

Միաժամանակ տեղեկացնենք, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Placeholder
Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին