Դատարանը պարտավորեցրել է Խաչատուր Սուքիսյանին ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում «կրվել է»
Իրավունք
15:29 17/01/2022
Հայաստան

Դատարանը պարտավորեցրել է Խաչատուր Սուքիսյանին ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում «կրվել է»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական գործարար-պատգամավոր Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը;

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, այսօր կայացած դատական նիստին քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ։

Արդյունքում, դատարանը պարտավորեցրել է հայցվոր կողմին ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է, այսինքն՝ այն պարունակում է իր մեջ կոնկրետ, հստակ տեղեկություններ՝ որոշակի գործողությունների վերաբերյալ, վերացական չէ։

Գործի լուծման համար նշանակություն ունի նաև փաստը, որ տվյալ փաստացի տվյալն իրականում արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ինչը ևս պետք է ապացուցի հայցվոր կողմը։

Բացի այդ՝ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, որ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայցվել են հրապաևակային ձևով։ Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում է իրականությանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 18-ը։

Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25֊ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Սույն գործով Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։

Placeholder
Դատարանը պարտավորեցրել է Խաչատուր Սուքիսյանին ապացուցել, որ ՀՀ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում «կրվել է»