Թուրքիայում մահացած են գտել ՄԱԿ-ի համակարգող անդամին
Տարածաշրջան
10:07 17/01/2022
Տարածաշրջան

Թուրքիայում մահացած են գտել ՄԱԿ-ի համակարգող անդամին

Թուրքիայի Էրջիես լեռնադահուկային հանգստավայրի փրկարարները հայտնաբերել են ՄԱԿ-ի համակարգող անդամ, Կանադայի քաղաքացի Մայքլ Կրիֆթի դին։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցին։

Հրապարակման համաձայն, երեք մարդ գնացել էին դահուկ քշելու և մնացել ձնահյուսի տակ։
Փրկարարներն անմիջապես հայտնաբերել են ձյան մեջ արգելափակված երկու հոգու և շարունակել երրորդ դահուկորդի որոնումները -25°C ջերմաստիճանում։ Ավելի ուշ նրանք գտել են Մայքլ Կրիֆթի մարմինը, ով աշխատում էր Գազիանթեփում՝ որպես ՄԱԿ-ի համակարգող անդամ։

Placeholder