17.01.2022. Կորոնավիրուսի 168  նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի
Առողջություն
11:30 17/01/2022
Հայաստան

17.01.2022. Կորոնավիրուսի 168 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում հունվարի 16-ին կատարվել է 4040  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 46  հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք: 

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 17-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347785 դեպք, որոնցից 333655 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4594 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8020 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1516 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9536 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2644655 թեստավորում:

Placeholder
17.01.2022. Կորոնավիրուսի 168 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի