«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով
Տնտեսություն
17:50 17/01/2022
Հայաստան

«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։

ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջի փոխնցմամբ, Արմեն Սարգսյանը ​շրջել է տաղավարում, ծանոթացել ​ ներկայացված ցուցադրություններին։

«Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:

Տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել ցուցադրության, տաղավար այցելությունների, գործարար շփումների մասին։

Արմեն Սարգսյանը կարևորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ այն հնարավորություն​ կտա ​ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլև փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։

 

Placeholder
«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով