ԱԺ-ում հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
Հասարակություն
11:06 17/01/2022
Հայաստան

ԱԺ-ում հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով Գեղարքունիքի մարզում զոհված հայ զինծառայողների հիշատակը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց, որ Վարդենիսի հատվածում հայկական կողմն ունեցել է երեք զոհ:

«Նրանք խաղաղության դարաշրջան հռչակված ժամանակահատվածում մեր ունեցած հերթական ցավալի կորուստներն են, և առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր հերոս տղաների հիշատակը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.), ՀՀ ԶՈւ զինծառայող շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.): 

Placeholder
ԱԺ-ում հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը