Աբու Դաբիում նավթատար տանկեր են պայթել,կասկածվում է անօդաչուներով հարձակում
Քաղաքական
17:25 17/01/2022
Աշխարհ

Աբու Դաբիում նավթատար տանկեր են պայթել,կասկածվում է անօդաչուներով հարձակում

Աբու Դաբիում  նավթատար տանկերի պայթյունի հետևանքով սպանվել են 3 քաղաքացիներ, վիրավորվել՝ ևս 6-ը: Այս մասին, ըստ Region Monitor-ի, տեղեկացնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝  այսօր առավոտյան վառելիք տեղափոխող երեք տանկերը պայթել են Աբու Դաբիի Մուսաֆահ արդյունաբերական տարածքում՝ ADNOC նավթային ընկերության պահեստարանների մոտ, իսկ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի պահեստում հրդեհ է բռնկվել։

Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու հատվածներում հայտնաբերվել են փոքր թռչող առարկաներ՝ հավանաբար անօդաչու թռչող սարքերին պատկանող, որոնք էլ կարող են պայթյունի և հրդեհի պատճառ հանդիսանալ: 

Սակայն Reuters-ի հաղորդմամբ՝  հութիները ստանձնել են ԱՄԷ-ի նկատմամբ իրականացված հարձակման պատասխանատվությունը:

Placeholder
Աբու Դաբիում նավթատար տանկեր են պայթել,կասկածվում է անօդաչուներով հարձակում