Հայաստանցի չորս դահուկավազորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին
Սպորտ
15:21 18/01/2022
Հայաստան

Հայաստանցի չորս դահուկավազորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին,  Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Օլիմպիական արտոնագիր ունի նաև Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:
 

Placeholder