18.01.2022. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի
Առողջություն
11:36 18/01/2022
Հայաստան

18.01.2022. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հունվարի 17-ին կատարվել է 4597 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 61 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 18-ի դրությամբ  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 145դեպք, որոնցից 333 716 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4891 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8022 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1516 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9538 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 649 252 թեստավորում:

Placeholder
18.01.2022. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 քաղաքացի