Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ
Իրավունք
16:27 18/01/2022
ԼՂՀ

Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: 

«Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշում են ԱՀ ԱԱԾ-ից: 

Placeholder
Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ