Թուրքիայում նավթատար է պայթել
Տարածաշրջան
11:35 19/01/2022
Տարածաշրջան

Թուրքիայում նավթատար է պայթել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է  որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը, գրում է Էրմենիհաբերը։

Պայթյունի հետևանքով  բռնկվել է հրդեհ և փակվել  Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին:  Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Եղել է վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Placeholder
Թուրքիայում նավթատար է պայթել