Ռաիսի. Իրան-Ռուսաստան փոխգործակցության նպատակը տարածաշրջանում անվտանգության հաստատումն է
Քաղաքական
12:43 19/01/2022
Տարածաշրջան

Ռաիսի. Իրան-Ռուսաստան փոխգործակցության նպատակը տարածաշրջանում անվտանգության հաստատումն է

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի փոխգործակցությունը նպաստում է տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և կանխում միակողմանիությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ինչպես փոխանցում է Parstoday-ը, Էբրահիմ Ռայիսին, ով այսօր մեկնել է Մոսկվա, Մեհրաբադ օդանավակայանում, մեկնելուց առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է, որ այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով՝  տարածաշրջանային դիվանագիտության խթանման նպատակով։

Նա հավելել է. «Քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում իր հարևանների, հատկապես՝ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները կարող են խթան հանդիսանալ Մոսկվայի հետ այլ ոլորտներում հարաբերությունների համար։

Իրանը տարածաշրջանում անկախ, հզոր և ազդեցիկ երկիր է, և Ռուսաստանը նույնպես կարևոր, հզոր ու ազդեցիկ երկիր է»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ երկու կարևոր, հզոր և ազդեցիկ երկրների միջև երկխոսությունը կարող է շատ արդյունավետ լինել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական  և տարածաշրջանի առևտրային հարաբերությունների համար։

Ռայիսին նաև ասել է. «Ռուսաստանն առանցքային դեր ունի ԵԱՏՄ-ում  և այս ուղղությամբ Իրանի համագործակցությունը կարող է արդյունավետ լինել առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցում։

Երկու երկրներն ունեն ընդհանուր շահեր, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն ու միակողմանիությանը հակազդելը»։

 

Placeholder