Ճապոնացի երաժիշտները կկատարեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները
Մշակույթ
10:08 19/01/2022
Հայաստան

Ճապոնացի երաժիշտները կկատարեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, տաղանդավոր դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։ 

Հունվարի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում մեդալը հանձնել է ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրագործվելիք ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:

Մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և ջութակահար Կեիկո Ուրուշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ հայ անվանի երգահանի 100-ամյակի կապակցությամբ:  

Placeholder
Ճապոնացի երաժիշտները կկատարեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները