Քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորելու պայմանները. ԱԳ նախարար
Քաղաքական
17:48 19/01/2022
Հայաստան

Քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորելու պայմանները. ԱԳ նախարար

«Առայժմ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա, իրենց համոզմունքն է՝ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մարկարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին՝ մտադրված, կամ երբեմն  պատահական, այսինքն տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում:

Ա. Միրզոյանն ասաց, որ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ  խոսքը շուտափույթ, մոտալուտ գործընթացի մասին է:

«Ես ասացի արդեն՝ որոշակի հանգամանքներ կան պարզելու և համաձայնեցնելու: Հենց այդ հանգամանքները պարզվեն, համաձայնեցնեն, ձեռնտու լինեն բոլորի կողմերի համար, հանձնաժողովը կարող է ձևավորվել և աշխատել»,-  ասաց արտաքին գործերի նախարարը:

Placeholder
Քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորելու պայմանները. ԱԳ նախարար