Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից
Տարածաշրջան
12:23 19/01/2022
Տարածաշրջան

Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ  փետրվարի 2-ից Հայաստանի հետ կսկսվի ավիահաղորդակցությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից, իսկ Իրաքի հյուսիսի (Էրբիլ) հետ՝ հունվարի 24-ից»,-  ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ  ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ»  միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Փետրվար - մարտ ամիսներին թռիչքները  կիրականացվեն շաբաթական 2 անգամ, ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Հիշեցնենք, որ 2021 թ. դեկտեմբերի կեսերին  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր  Երևանի հետ ավիահաղորդակցություն բացման մասին:
 

Placeholder
Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից