ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է «oմիկրոն»-ից հետո նոր շտամների առաջացման մասին
Աշխարհում
10:42 19/01/2022
Աշխարհ

ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է «oմիկրոն»-ից հետո նոր շտամների առաջացման մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուսը ճեպազրույցում ասել է, որ կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի տարածումից հետո COVID-19-ի նոր մուտացիաներ կարող են հայտնվել։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այս համաճարակը հեռու է ավարտվելուց, և ամբողջ աշխարհում «oմիկրոն»-ի անհավատալի շատ տարածմամբ, ամենայն հավանականությամբ նոր տարբերակներ կհայտնվեն»,- ասել է Գեբրեյսուսը:

ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի նոր շտամների հետ կապված իրավիճակի մոնիտորինգի և գնահատման բացառիկ կարևորությունը։

Գեբրեյսուսը նաև ընդգծել է, որ թեև «oմիկրոն»-ը միջինում այնքան ծանր չէ, որքան դրան նախորդող շտամները, սակայն այն կարծիքը, որ դա թեթև հիվանդություն է, սխալ է: Նա մատնանշել է, որ «օմիկրոն»-ը հանգեցնում է հոսպիտալացումների և մահերի։
 

Placeholder
ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է «oմիկրոն»-ից հետո նոր շտամների առաջացման մասին